ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի նպատակը

Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի նպատակը
30.11.2016 | 19:42

Սենատոր Ալեքսեյ Պուշկովն անիրականանալի է համարել Սիրիայում թուրքական բանակի նպատակը, որ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Պուշկովը Էրդողանի հայտարարությունը որակել է քաղաքական հռետորաբանություն:

Ելույթ ունենալով Ստամբուլում սիմպոզիումում Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որ հասնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը։

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ